Ինչպես վկայում է գերմանական հայտնի մարզական պարբերական «Kicker»-ը, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ ոմաս Տուխելը մերժել է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու առաջարկը՝ նախապատվությունը տալով անգլիական «Արսենալին»: Ի դեպ կարծես թե գերմանացի մասնագետների համար պրեմիեր լիգայի թիմերը մարզելը դառնում է կայուն նախասիրություն:
Նկատենք, որ անգլիական ակումբի ներկայիս գլխավորի հետ պայմանագիրն ավարտվում է 2019-ին, սակայն ակումբի ղեկավարությունը կարծես թե արմատապես է տրամադրված ֆրանսիացի մասնագետի հետ պայմանագիրը վերջնականապես խզելու մտքին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ